«Այբ» միջին դպրոց

Հիմնական նպատակները`

-աշակերտին հաղորդակից դարձնելով ազգային և համամարդկային արժեքներին՝ խթանել քաղաքացիական ինքնագիտակցության կայացումը.

-ապահովել աշակերտի մտավոր, հոգևոր և ֆիզիկական կարողությունների զարգացման շարունակականությունը.

-ներդաշնակեցնելով ճանաչողության և գործունեության գործընթացները՝ զանազանեցնել մտագործունեության կազմակերպման ոլորտներն ու ձևաչափերը, համալրել օգտագործվող գործիքակազմը.

-ուսումնական գործընթացում  ամրագրել  գիտելիքի և  հմտությունների փոխկապակցվածությունը և դրանք գործնականորեն կիրառելու կարողությունների կարևորությունը:

«Այբ» միջին դպրոցի ուսումնական օրացույցին կարող եք ծանոթանալ այստեղ։

Ընդունելություն

«Այբ» միջին դպրոցի 5-8-րդ դասարաններում հնարավոր թափուր տեղերի առաջացման դեպքում ուսումնական տավա ընթացքում կազմակերպվում է լրացուցիչ մրցութային ընդունելություն: 

Եթե հետաքրքրված եք լրացուցիչ ընդունելությամբ, խնդրում ենք անցնել այս հղումով և լրացնել անհրաժեշտ տեղեկությունները: Թափուր տեղերի առկայության դեպքում գրանցված դիմորդների հետ դպրոցը կապ կհաստատի էլփոստի միջոցով՝ միաժամանակ ներկայացնելով նաև ընդունելության մանրամասները: 

 

Ուսման վարձը

2018-2019 ուստարում «Այբ» միջին դպրոց ընդունված մեկ աշակերտի ուսման արժեքը մեկ ուստարվա համար 2,800,000  (երկու միլիոն ութ հարյուր հազար) ՀՀ դրամ է, որը  չի ներառում տրանսպորտային փոխադրման արժեքը։  Դպրոցից տուն և տանից դպրոց տրանսպորտային փոխադրման արժեքը ներառյալ՝ 2018-2019 ուստարում «Այբ» միջին դպրոցի ուսման արժեքը կազմում է 2,950,000 (երկու միլիոն ինը հարյուր հիսուն հազար) ՀՀ դրամ։ Նույն ընտանիքից «Այբ» դպրոցում սովորող երկրորդ և երրորդ երեխաների, ինչպես նաև «Այբ» համակարգի աշխատակիցների երեխաների համար գործում են հատուկ սակագներ։ Վերջիններիս ծանոթանալու համար խնդրում ենք լրացուցիչ դիմել դպրոցի ֆինանսական բաժին։

Ուսման արժեքը ներառում է՝

  • հիմնական դասապրոցեսը,
  • խորացված պարապմունքները, 
  • ընտրովի դասընթացները, 
  • լրացուցիչ պարապմունքները,
  • օլիմպիական խմբակները,
  • երկանգամյա սնունդը (նախաճաշ, ճաշ),
  • դասերին օժանդակող այցելությունները, արտագնա դասընթացները:

Այցելեք մեզ

Հատուկ ծնողների և աշակերտների համար «Այբ» դպրոցը կազմակերպում է բաց դռների օրեր, որոնցում «Այբ»-ի թիմը ներկայացնում է դպրոցի ծրագիրը և պատասխանում ներկաների հարցերին: Բաց դռների օրեր են երեքշաբթիները. միջոցառումները կազմակերպվում են մինչև 45 հյուրի համար: Բոլոր դիմորդների ծնողների համար բաց դռներին մասնակցությունը պարտադիր է։ Նախատեսված է կարճ շրջայց դպրոցով (երեխաների հյուրընկալ թիմի ուղեկցությամբ), այնուհետև ամփոփ ներկայացում դպրոցի դահլիճում: Բաց դռների միջոցառումներին մասնակցությունը միայն գրանցումով է (տե՛ս այս էջի աջ կողմում):

Բաց դռների օրերի միջոցառումները հիմնականում անցկացվում են ընդունելության քննություններին նախորդող շրջանում, սակայն կարող են կազմակերպվել նաև այլ ժամանակահատվածներում: 

«Այբ» միջին դպրոց
Թբիլիսյան խճուղի 11/11
Երևան 0052, Հայաստան
Էլ.փոստ: welcome@aybschool.am
Հեռախոս: +(374 94) 546498,
Կայքերwww.aybschool.am

www.ayb.am

www.foundation.ayb.am

Tweets by AybSchool